Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարել` ամփոփելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Ըստ այդմ` ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Ելք» դաշինք- 122 հազար 065 ձայն
«Ազատ դեմոկրատներ»- 14 հազար 739
«Հայկական վերածնունդ»- 58 հազար 265
«Ծառուկյան» դաշինք- 428 հազար 836
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25 հազար 950
Հանրապետական կուսակցություն- 770 հազար 441
Կոմունիստական կուսակցություն- 11 հազար 741
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508
ՀՅԴ- 103 հազար 048
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675
Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052
Այսպիսով` ԱԺ-ում ներկայացված կլինեն երկու կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, և երկու դաշինք՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը։
ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։